Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ կլինի ՍԴՀԿ ատենապետ

Քաղաքականություն
3f6f9ff2d96a24568a0e9a3daac8b781

Այսօր տեղի էր ունենում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) 9-րդ համագումարը։
ՍԴՀԿ հայաստանյան կազմակերպության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է անկյունադարձային վիճակում։
«Մեր երկրի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ. Հայաստանում արտագաղթը մեծ չափերի է հասնում և մենք մեծ անելիք ունենք։ Այսօր Հայաստանը խեղդվում է օլիգարխիայի մեջ», -ասաց ՍԴՀԿ հայաստանյան կազմակերպության ատենապետը և հավելեց, որ Հնչակյան կուսակցությունը պարտավոր է կանգնել ժողովրդի կողքին։
Գևորգ Պերկուպերկյանն ասաց, որ ՍԴՀԿ-ն ողջունում է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունը, բայց Հայաստանի իշխանություններին հորդորում է շարունակել համագործակցությունը Եվրոպայի հետ։

Ռամկավար ազատական կուսակցության անդամ Սուրեն Սարգսյանն ելույթում ողջունեց ՍԴՀԿ անդամներին՝ նշելով, որ ՌԱԿ-ը կիսում է ՍԴՀԿ-ի բոլոր մտահոգությունները և աջակցում կուսակցությանը բոլոր հարցերում։ Նա նաև ընդգծեց, որ ՍԴՀԿ-ն կարող է կարևոր դերակատարություն ունենալ այդ խնդիրների լուծման հարցում։

Տեղեկացնենք, որ վաղը տեղի կունենա կուսակցության դիվանի ընտրությունը, որը հետո կընտրի վարչության կազմը, վերջիններս էլ կուսակցության ատենապետին։
Շրջանառվում են տեղեկություններ, որ կուսակցության ատենապետի հիմնական հավակնորդը վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Նարեկ Գալստյանն է։ Գևորգ Պերկուպերկյանի խոսքով՝ Նարեկ Գալստյանի անունն ընդհանրապես շրջանառության մեջ չի եղել։
Իր հերթին Նարեկ Գալստյանը հայտնեց, որ ինքն իրեն թեկնածու չի համարում։