Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընկեր Թովմասյանի հրաժարականը կընդունվի՞

Քաղաքականություն
4daa67b9b0c935bacba983cedcec9c60

Վաղը, Մոսկվայի տանը տեղի է ունենալու Հայաստանի Կոմունիստական կուսակցության պլենումի նիստը։ Հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ կընդունվի՞ ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հրաժարականի դիմումը, թե՝ ոչ։


«Չնայած ընկեր Թովմասյանը պնդում է, որ ինքը գնալու է, չի մնալու, բայց պլենումը այն օրգանն է, որ եթե պարտադրի, ուրեմն՝ ընկեր Թովմասյանը որպես կուսակցության առաջին քարտուղար, պարտավոր է ենթարկվել պլենումի պահանջներին»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց ՀԿԿ Սպանդարյանի շրջկոմի առաջին քարտուղար Դոնարա Նալբանդյանը։
Պլենումի նիստին հրավիրվել են 45 պատվիրակներ՝ տարբեր շրջաններից։

«Չնայած գնում են պլենումի նիստին եւ կան երկու թեկնածուներ՝ Բորիս Գյուրջյան եւ Տաճատ Սարգսյան, սակայն պլենումի մեծամասնությունը ձգտում է մերժել նրա հրաժարականի դիմումը»,- նշեց Դոնարա Նալբանդյանը։
Նրա խոսքերով՝ բոլորն էլ կարծում են, որ ընկեր Թովմասյանը պարտավոր է մնալ իր պաշտոնում։
Ռուբեն Թովմասյանը Կոմկուսը ղեկավարում է 2000 թվականից` նախ որպես կենտկոմի քարտուղար, ապա 2003 թվականից առաջին քարտուղար: Վերջինս փոխարինեց հանկարծամահ եղած Սերգեյ Բադալյանին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Ռուբեն Թովմասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ որպես պատճառ ներկայացնելով տարիքը։