Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուզում են տեսնել Տարոն Մարգարյանին

Հասարակություն
4d6eb6e8dc37f7c2cb195b6e6b4f68e9


Արդեն 6 ամիս է Սայաթ-Նովա 10-12, Նալբանդյան 25, Աբովյան 22 ա շենքերի բնակիչները ցանկանում են հանդիպել Տարոն Մարգարյանի հետ, բայց չի ստացվում։ Քաղաքապետից են ուզում ստանալ պարզաբանում՝ շենքի բակում գտնվող կաթայատան տեղում կառուցվող բազմահարկի վերաբերյալ։


«Մեր քաղաքապետը թող այդքան տղամարդ գտնվի, որ գա կանգնի ժողովրդի առջեւ։ Տարրական բանականություն ունեցող մարդը շինարար չպետք է լինել, ճարտարապետ չպետք է լինել, ուղղակի մեկ անգամ պետք է այս բակով անցնել ոնց կարելի է այս բակում կառուցել մի շենք, որ դուրս է գալիս ամբողջ տարածքում»,- ասում է Գոհար Կյուրեղյանը։
Իսկ Ալբերտ Սարգսյանը ցանկանում է, որպեսզի Երեւանի քաղաքապետը չնեղանա, այս բնակիչները Երեւանի բնակիչներն են եւ անկախ իրենց տարիքից նա Երեւանի համար հայր է հանդիսանում։


Բնակիչները շարունակում են բողոքել, որ քաղաքապետարանը թույլտվություն տալով՝ իրենց զրկում է արեւի լույսից։ «Լարկո Գրուպ» ՍՊԸ-ին, բացի կաթսայատան 80 քմ տարածքից, բնակիչների խոսքերով, հատկացվել է նաեւ 207 քմ հողատարածք՝ փողոցի եւ բակում երեխաների խաղալու տարածքի հաշվին։


«Սա կարճ ասաց նշանակում է թողեք գնացեք ձեր տներից»,- եզրափակեց Ռաֆայել Հովսեփյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։