Փրկարարների մեջ կա հոգեբանների պակաս
ԱԺ-ում այսօր «Աղետների ռիսկերի նվազեցման, աղետների վաղ ազդարարման եւ դիմակայման համակարգի ստեղծումը եւ զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ էին: «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանին մասնավորապես հետաքրքրում էր` արդյոք մենք ունե՞նք համապատասխան տեխնիկա, որը կարող է նորակառույց էլիտար բարձրահարկ շենքերի 20-22-րդ հարկ բարձրանալ ու հանգցնել հրդեհը:
Նա նկատեց, որ այսօր փրկարարների մեջ կա հոգեբանների պակաս. «Սկսած պրոֆեսիոնալ բանակցողներից` մարդիկ ինքնասպանություն չգործեն: սկսած նրանից, որ այսօրվա փրկարարներն ամեն օր դիակի հետ են աշխատում: ամեն օր մարդիկ գնում են ու տեսնում են դիակ ու նրանց մոտ ոչ նորմալ հակումներ են ձեւավորում»:
Պատգամավորներն ու ոլորտի պատասխանատուները խորհրդարանական լսումներից հետո պայմանավորվեցին այս եւ ներկայացված մյուս հարցերի շուրջ շարունակել քննարկումները նաեւ ապագայում:
Տեսանյութը՝ քիչ ուշ