Նաիրիտցիները փող են ուզում (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր կրկին փողոց էին դուրս եկել; Նրանք հավաքվել էին Էներգետիկայի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով մոտ 14 ամսվա աշխատավարձը։
Քիմիական երբեմնի հսկա «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների մեծ մասը հարկադիր պարապուրդում է գտնվում։ Եւ միայն ակցիաներ անցկացնելուց հետո ստանում են մեկ կամ երկու ամսվա աշխատավարձ։
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այսօր նրանց խոստացել է, որ մինչեւ տարվա վերջ երկու ամսվա աշխատավարձ կստանան։
Աշխատակիցները նշում են, որ գնաճի շարունակման պայմաններում իրենք այլեւս չեն կարող ապրել։ Իսկ իրենց գոյության մասին հիշում են միայն ընտրությունների ժամանակ, երբ 5000 դրամ ընտրակաշառք են բաժանում։
«Տարի ու կես է աշխատավարձ չեմ ստացել, գնացի երկիր ազատեցի, հաշմանդամ դարձա ինչի՞ համար, որ իրանք նստեն-ուտեն, ես սոված մնամ»,- ասում է նաիրիտցիներից մեկը։