A
A
Արմեն Աշոտյանը Վանաձորում էր (տեսանյութ)
Աշխատանքային այցով Վանաձորում է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Աշխատանքային որակվող այցելությունն ավելի շատ որպես անհրաժեշտություն կարելի է դիտարկել, քանի որ Վանաձորում գործող երկու բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի լուծարման և մյուսի վերակազմավորման հարցը մնացել էր առկախ՝ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի կոլեկտիվի բողոքի ցույցից հետո: Կառավարության նոյեմբերի 14-ի նիստը որոշեց կազմակերպել հանրային լսումներ՝ երկու կողմերի համար էլ պարզաբանելու սպասվելիք արդյունքը:
Նախարարը եղել է նաև իրենց ենթակայության տակ անցած ևս երկու ուսումնական հաստատություններում, որից հետո լսել բուհերից մեկի բողոքն ու մյուսի առաջարկությունները: Մանրամասներն առաջարկվող տեսանյութում: