A
A
Համանախագահները նորից կգան
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայում հանդիպումից անմիջապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ։
Նրանք տեղեկացնում են, որ 2012թ Սոչիի գագաթնաժողովից հետո այս Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը դեմ առ դեմ քննարկել են ԼՂ հիմնախնդրի լուծման հարցը։
Նախագահները համաձայնել են շարունակել բանակցությունները՝ խաղաղ լուծման հասնելու նպատակով։ Նրանք տվել են իրենց համաձայնությունը՝ առաջիկա ամիսներին եւս մեկ անգամ հանդիպելու համար։
Որպես հաջորդ քայլ՝ համանախագահները կպատրաստվեն ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը Կիեւում։
Համանախագահները նախատեսում են մինչեւ տարվա վերջ կրկին այցելել տարածաշրջան։