Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհետացել է ավելի քան 13 մլն դրամ. «Փաստինֆո»

Հասարակություն
675932f240644cfbbb3b19866b9cb29f

Արդեն 2 տարի է, ինչ առաջին ատյանի դատարանում քննվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 5 բուժսանմասից հափշտակության գործը, որով որպես մեղադրյալ անցնում են բուժմասի տնօրենն ու հաշվապահը։

Քրեական գործի նյութերի համաձայն, 2007-2008 թթ. Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 5 բուժսանմասի հաշվապահությունից անհետացել էր ավելի քան 13 մլն դրամ:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի արդյունքում նախաքննական մարմինը եզրակացրել էր, որ գումարի անհետացման գործում անմասն չեն բուժմասի տնօրեն Կարեն Մաթևոսյանն ու հաշվապահ Սոնա Գրիգորյանը: Քրեական գործի նյութերի համաձայն` 10 221 001 դրամը յուրացրել է տնօրենը, 3 261 600 դրամը` հաշվապահը:

2011թ. նրանց մեղադրանք է առաջադրվել` շահադիտական և անձնական դրդումներից ելնելով պետական ունեցվածքի յուրացում և վատնում կատարելու համար: Իսկ 2011 թ. դեկտեմբերի 30-ին գործն ուղարկվել է դատարան:

Եվ մինչ օրս դատավճիռ այդպես էլ չի կայացվել: Պետական ունեցվածքի յուրացման մեջ մեղադրվող անձինք 2 տարի շարունակ ո՛չ դատապարտվում են, ո՛չ էլ արդարացվում:


Շարունակությունն այստեղ