Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը Մաքսային միությանը չի միանալու»

Քաղաքականություն
587b08838d5ca74a8eaeb828d939b86a

«Հայաստանը Մաքսային միությանը չի միանալու: Նման համոզմունք ունի Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի համակարգող Բորիս Նավասարդյանը:

Նա իր համոզմունքը հիմնավորում է ինչպես Մաքսային միության անդամակցության դժվարություններով, այնպես էլ մեր հասարակությունում առկա դժգոհությամբ. «Մոտակա երկու տարիներին մենք առնչվելու ենք Մաքսային միության հետ բազմաթիվ խնդիրների: Ի թիվս տնտեսական և քաղաքական խնդիրների, վերջին օրերին մենք տեսնում ենք դժգոհություններ հասարակության շրջանում, այսպես ասեմ` ազգայնական շրջանակները նույնպես տեսնում են լուրջ վտանգ Հայաստանի ապագայի համար: Դիմադրությունը ուժեղանալու է, դա ակնհայտ է»,- նշել է պարոն Նավասարդյանը:

Խոսելով նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում անցկացվելիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունից և ստորագրվելիք փաստաթղթերից, պարոն Նավասարդյանն ասաց. «Նոյեմբերի 29-ին հայտարարել, որ մենք շատ լավ բանակցել ենք, դա բոլորին խաբել է նշանակում, այդ կարգի փաստաթուղթ ոչ մեկին չի հետաքրքրի:

Եթե լինելու է փաստաթուղթ պետք է հստակ պարտականություններ ամրագրի Հայաստանի համար: Այսօր Հայաստանը, ցավոք, ինքնուրույն չէ որոշումներ կայացնելիս: Նախ պետք է դրան դաբրո տա Ռուսաստանը: Շատ բարդ է, մենք տեսնում ենք բավականին հարձակողական վերաբերմունք Ռուսաստանի կողմից, որը թելադրում է` հրաժարվեք ամենից, ինչ իրականացրել ենք ԵՄ-ի հետ հարաբերություններում»: