A
A
«Նախագահները Վիեննայում կճաշակեն լավ նրբերշիկ»
«Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հանդիպումը իրավիճակը վերահսկողությունից դուրս չթողնելուն ուղղված հանդիպում է»,- անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայանալիք այսօրվա հանդիպմանը, նշեց «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Այս հանդիպումից հետո որևէ գլոբալ փոփոխություն հնարավոր չէ։ Մարդիկ իրար կբարևեն ու կգնան տներով, Վիեննայում կճաշակեն լավ նրբերշիկ ու կգնան»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
ՀՅԴ խմբակցության փոխնախագահ Արծվիկ Մինասյանը նույնպես խորհուրդ է տալիս հույսեր չկապել այս հանդիպման հետ. «Սա հանդիպում է, որը հաջորդում է երկու երկրների նախագահների ընտրություններին։ Այս հանդիպմանը կքննարկվեն կիսատ մնացած հարցեր»,-նշեց Արծվիկ Մինասյանը։