A
A
Ուղիղ եթեր
«Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության նոյեմբերյան գագաթնաժողովին պատրաստվում են քաղաքական գործիչները, պատրատվում է նաեւ քաղաքացիական հասարակությունը:
Ի՞նչ հայտարարություններ են ներկայացվելու Վիլնյուսի գագաթնաժողովին: Հասարակությունը կպահանջի՞ արդյոք ցուցաբերել խիստ դիրքորոշում իշխանությունների նկատմամբ: Կհնչեցվե՞ն քաղաքացիական հասարակության վատագույն սպասելիքները այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին Մաքսային միություն մտնելու մտադրության մասին» այս մասին Վիլնյուսի գագաթնաժողովի նախօրեին կպատմի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: