«Ընդդիմության պայքարը միայն իշխանության համար է»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, այսօր խոսելով այսօր կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին, ասել է, որ վերստին կողմերը կանդրադառնան Մադրիդյան սկզբունքներին։
Անդրադառնալով Կուտակային կենսաթոշակների մասին օրենքին ու դրա կիրառմանը՝ Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Պետք է հերթով ընկնել տները, բացատրել մանուկ-մանչուկներին, թե ինչ է դա։ Ակցիաներին մասնակցում են մարդիկ, ովքեր չեն էլ աշխատում։ 10 տարի այս հարցը քննարկվել է, ժողովրդի վախը արդարացված չէ, որովհետեւ իշխանությունը պատասխանատու է իր հայտարարության համար, 20 տարուց մարդիկ արժանապատիվ թոշակ կստանան»։
Գալուստ Սահակյանը չմոռացավ նաեւ ընդդիմությանը. «50 հոգի ցույց է անում, ընդդիմությունը կանգնում է կողքին՝ ասում է սատարում եմ, բայց ինչին է սատարում՝ ինքն էլ չգիտի։ Ընդդիմության պայքարը միայն իշխանության համար է»։