Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնատարը շրջվել է «Մերսեդես»-ի վրա

Հասարակություն
8d1b51683d6e942ddb29ad80aa9d243f

Նոյեմբերի 16-ին, ժամը 16.18-ին Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ առաջին ոլորանին, տեղի է ունեցել ՃՏՊ:
Բեռնատար ավտոմեքենան շրջվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրակարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով տեղափոխվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ԱԻՆ