A
A
Ուղեգիր Մխիթարյան միաբանություն այցելելու համար
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամփոփվեց «Սեբաստացու օրեր» ավանդական միջոցառումը:
Նոյեմբերի 13- 15-ը հայտարարված «Սեբաստացու օրերի» վերջին օրը տեղի ունեցավ համերգ Երևանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ:
Միջոցառման շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթաթոշակով պարգևատրվեցին վարժարանի ուսուցիչ Սուսան Մարկոսյանին՝ համաշխարհային համացանցում հայալեզու գրականության տարածման, «Դպիր» էլեկտրոնային ամսագրի համար:
2013թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով Սուսան Մարկոսյանին որպես մրցանակ հանձնվեց Մխիթարյան միաբանությունում մեկ շաբաթ աշխատելու ուղեգիր։
Պարգևատրվեց նաև ավագ դպրոց-վարժարանի 12-րդ դասարանի սովորող Աիդա Գրիգորյանը՝ հայագիտական, հայրենագիտական կրթության բնագավառում ստեղծագործական-հետազոտական աշխատանքի համար: