Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակել են քաղաքացիական մեքենաների վրա

Հասարակություն
b3e5af041f2e8ab1fabd43b0f9cb1cd4

Այսօր ժամը 12:30-ի սահմաններում` մինչև 14:00-ն ,Ադրբեջանական ԶՈւ-երը, անսալով ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ:

Մասնավորապես, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաև այլ հատվածներում: Հիմնականում կրակել են գնդացիրներից, ինչպես նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքերից:

Հայկական ԶՈւ-երը, կատարելով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն:

«Հերթական անգամ ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը և անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչը արդյունքում միջադեպի ողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա»,-այս մասին հայտնում է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։