Դոմինգո.«Միայն առավոտյան ինձ չգնդակահարեն»
Այսօր տեղի ունեցավ աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի որդու` Պլասիդո Դոմինգո կրտսերի հանդիպումը հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Պլասիդո Դոմինգոն կիսվեց Հայաստան կատարած այցի տպավորություններից, խոսեց իր երաժշտական ուղուց և անմասն չմնաց նաև քաղաքական թեմաներից:
Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք նա մտահոգություն չունի, որ Արցախ մեկնելով կարող է հայտնվել ադրբեջանական սև ցուցակում, պարոն Դոմինգոն կատակով պատասխանեց. «Ես քաղաքականության մասին ընդհանրապես գաղափար չունեմ: Այնպես որ հավանականությո՞ւն կա, եթե ինձ ոստիկանական բաժանմունքում պահեն: Բայց ես դեմ չեմ, մի բարձ տաք, վերմակ, սուրճ և ծխախոտ, ես իմ օրը կանցկացնեմ այնտեղ: Միակ բանը, որ ցանկանում եմ, որ հաջորդ առավոտյան ինձ չգնդակահարեն»:
Պլասիդո Դոմինգոն համերգներով հանդես կգա նոյեմբերի 21-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, ինչպես նաև նոյեմբերի 22-ին` ժամը 21:30-ին Մեցցո ակումբում: Երևանյան ելույթների ժամանակ երաժիշտը կներկայացնի իր նոր ալբոմում` «Latidos» («Սրտի զարկեր») ընդգրկված երգերը, սպասվում են անակնկալներ հատուկ երևանյան լսարանի համար: