Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի համար ամեն ինչ լրջագույն է

Քաղաքականություն
93633c004c7882da171fb65729dbd160

« Ես ցավում եմ, որ լրջագույն եւ արմատական փոփոխությունները, որոնք առաջարկում ենք Ազգային ժողովին, որոշ պատգամավորներ չեն նկատում»։ ԱԺ ամբիոնից «Բյուջե 2014»-ի քննարկմանը հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա դժգոհեց, թե իրենց բացատրությունները ճիշտ չեն ընկալվում։ Բացի այդ ընդդիմախոսներին կոչ արեց լսել նաեւ կառավարության փաստարկներն ու բացատրությունները։


Վարչապետը չթաքցրեց դժգոհությունը, որ հնչում են պոպուլիստական հայտարարություններ՝ հասարակությանը թյուրիմացության մեջ գցելով՝ օրինակ՝ նպաստների համակարգի հետ կապված։

« Կառավարությանը սպասվում է դժվար աշխատանք, բյուջեի նախագծում դրված են համարձակ ցուցանիշներ»,-ասաց նա։


Ի դեպ,  Բյուջե 2014թ  մասին խոսելով, նա անընդհատ օգտագործում էր լրջագույն բառը՝ խնդիրներն ու փոփոխությունները բնութագրելու համար։ 

Արտահերթ նիստն ավարտվեց։ 24 ժամյա ընթացքում պատգամավորները կներկայացնեն առաջարկները։ Քննարկումները կշարունակվեն 4 օրից։