Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինադը»` որպես սահմանադրական նորմ

Քաղաքականություն
52aba81ce588ea118ca14d65b50c47d4

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ արտահերթ նիստում խոսելով Բյուջե 2014-ի մասին, քիչ առաջ հայտարարեց, որ ամեն տարի բյուջեի քննարկումներում դեժավյուի զգացում է ունենում, որովհետեւ ոչինչ չի փոխվում, անընդհատ ամեն ինչ կրկնվում է։ Այս անգամ միայն մի բան է փոխվել. «Կառավարությունն անկեղծ է՝ տնտեսական բլոկի նախարարներից մեկը խոստովանեց, որ մենք տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն ենք»։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ Հայաստանում այս տարի ներդրումները նվազել են 64 տոկոսով։ Իսկ կառավարությունը սիրում է մեջբերել Դուինգ բիզնեսի գործակիցը, թե անբարենպաստ վիճակում չենք։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ ներդրողները մազապուրծ փախչում են Հայաստանից։ ԲԱնն այն է, որ բիզնես գրանցելուց հետո սկսվում է բիզնես որսը։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ամեն ինչ որոշվում է Մելիք Ադամյան փողոցում գտնվող փակ ակումբում, իսկ կառավարությունը գործում է հայ ժողովրդի ինադու, ի հեճուկս հայ ժողովրդի։ Եվ գրանցում է՝ «ինադը որպես կոնստանտ սահմանադրական նորմ»։