Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մահակներով հեղափոխություն չես անի»

Քաղաքականություն
5feb346571be650eea928d8dfeaf367d

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խորը հարգանքով է վերաբերվում Շանթ Հարությունյանին, բայց մարգանցովկայով նախագահականը պայթեցնելու նրա հայտարարությունը համարում է հռետորական:

«Ես անձամբ եմ ճանաչում Շանթ Հարությունյանին:Նրա գործողությունները իր մտածողության տեսակին բնորոշ քայլեր էին»,-նկատում է նա:

Պարոն Մարտիրոսյանը վստահ է, որ Շանթ Հարությունյանին հնարավոր չէ ուղղորդել, նա անկախ մարտիկ է. «Հարյուր տոկոսով համոզված եմ,որ Շանթին հնարավոր չէ ուղղորդել՝ լինի դա հարավ, արևելք թե արևմուտք: Սա ճիչ էր, Շանթի հոգու ճիչը ու նա դա արտահայտեց, թեև մենք բոլորս էլ գիտենք, որ մահակներով հեղափոխություն չես անի»,-նշեց նա:

Արմեն Մարտիրոսյանը իրական հեղափոխությունը տեսնում է ժողովրդի հավաքական ուժի մեջ. «Երբ բոլորը ոտքի կանգնեն, այդ ժամանակ և ոստիկանությունը և բանակը կլինեն ժողովրդի կողքին: Անհեթեթություն է այսօր մտածել, թե ոստիկանը կարող է պաշտպանել քաղաքացուն: Այսօր ոստիկանը միայն ծառայում է հանցավոր իշխանություններին»,- եզրափակեց նա: