Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչները պատրաստվում են գիշերել բանկում

Հասարակություն
afcdcf3dea3bb98f72c88a8d3e603a91

«Տոնուս» շինարարական կազմակերպությունից խաբված բնակիչները Արցախբանկի Սայաթ Նովա մասնաճյուղի մոտ հայտարարեցին, որ տուն չունեն և գիշերելու են բանկում։

Այս պահին 2-3 հոգի Արցախբանկի Սայաթ Նովա մասնաճյուղի կառավարիչ Զոհրապ Ավետիսյանի մոտ են։ Բնակիչների խնդրանքը՝ ներս թողնել նաեւ լրագրողներին, մերժվեց։
Հիշեցնենք՝ Դավթաշեն 2-րդ թաղամասի նորակառույց շենքի բնակիչներն այսօր Կառավարության շենքի մոտ էին. նրանք պահանջում են, որպեսզի «Տոնուս» շինարարական կազմակերպությունը, որը պատկանում է ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին, իրենց տրամադրի օրինական ճանապարհով ձեռք բերած բնակարանները։

Կազմակերպությունը, սակայն, սնանկ է ճանաչվել, շենքը գրավ է դրված «Արցախբանկում», վերջինս էլ բնակիչներից պահանջում է վճարել 1 քմ-ի դիմաց 900 դոլար։ Սակայն խնդիրն այն է, որ բնակիչներն արդեն իսկ վճարել են իրենց բնակարանների համար՝ 1 քմ-ի դիմաց 400-500 դոլար, եւ վճարել են արդեն գումարի 90 տոկոսը։ Հիմա ամեն ինչ սկսվում է նորից, պարզվում է՝ բնակիչներն իրենց բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, եւ բանկը բնակիչներին 2-րդ անգամ վաճառում է իրենց իսկ բնակարանները, այն էլ՝ կրկնակի թանկ։