Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շանթը փորձեց լցնել վակուումն իր տեսլականով»

Քաղաքականություն
39315bd9678c1d09bc4b8c8875a7089c

Երբ քաղաքական ուժերի կողմից ակտիվություն չի նկատվում, առաջանում է վակուում, եւ հանրությունը փորձում է այդ խնդիրը լուծել. համոզված է քաղաքագետ Սարո Սարոյանը։

«Դրա մի մասնիկն էլ Շանթ Հարությունյանը եւ իր ընկերներն էին, որոնք փորձում են քաղաքական այդ վակուումը լցնել իրենց տեսլականով։ Հանրության մեջ կա անզորության զգացում. Շանթ Հարությունյանի կողմից կատարվեց մի քայլ, որը խնդիր ուներ անզորության զգացումը հաղթահարել»,- «Ա1+»-ին հայտնեց քաղաքագետը։
Նրա խոսքերով՝ Շանթ Հարությունյանը ուղղակի օրինակ էր, որը ցույց էր տալիս, թե ինչպես կարելի է դաշտը լցնել. «Հույս ունենանք, որ իշխող վարչախումբը սրանից դաս կքաղի եւ չի փորձի խորացնել առանց այդ էլ Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը»։

Ըստ քաղաքագետի՝ավարտվել են ընդդիմադիր ուժերի այն խոսքերի ժամկետները, որոնք հիմնված էին անիրական տեսլականների վրա։
«Շատ յուրօրինակ ժամանակաշրջանում ենք ապրում, երբ որ քաղաքական դաշտը մատուցելու պայքարի ձեւեր չունի։ Ամբողջ անզորության աղբյուրը հենց ինքն է, որը մատուցում է հանրությանը, ժողովրդին»,- նշեց նա։

Սարո Սարոյանը քաղաքական ուժերից սպասելիքներ չունի, եւ կարծում է, որ առաջիկա ամիսներին նրանք որեւէ դերակատարություն չեն կարող ունենալ, բացի արտաքին գործոններով պայմանավորված ինչ- որ քայլեր անելուց։ «Այլ ճանապարհ ես իրենց գործողություններում չեմ կանխատեսում»,- եզրափակեց նա։