Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչը կարող է հակասել Մաքսային միությանը

Քաղաքականություն
1c70e15b71b9ad283f9c7324fbb9eafd

Մեր ո՞ր հայտարարությունը կարող է հակասել Մաքսային միության շահերին և ընդհանրապես որն է այդ շահը: Այսօր ԱԺ-ում նման հարցադրում արեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ասելով. «Հայաստանը Մինսկում պարտավորություններ է ստանձնել` Մաքսային միության շահերին հակասող քայլեր չանել, հետաքրքիր է` ո՞վ ու ինչպե՞ս է որոշելու` որոնք են հակասում Մաքսային միության շահերին և ընդհանրապես ո՞րն է այդ շահը»:

Հարցին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` ասելով, որ ինքը դեռ ծանոթ չի նման փաստաթղթի. «Այդուհանդերձ, որևիցե մեկը չի կարող կաշկանդել մեզ, մենք մշտապես հանդես ենք գալու մեր շահերից: Մաքսային միության անդամ լինելը բխում է Հայաստանի շահերից»,- հայտարարեց կառավարության ղեկավարը: