Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին պահանջում է իր հետ «Դուք»-ով խոսել (տեսանյութ)

Հասարակություն
e4989b396fb81fcab2aef9e357d4c008

Ս.թ. Սեպտեմբերի 21-ին Անկախության երթի ժամանակ ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի` քաղաքացիների հասցեին քմծիծաղ չտալու և իր հետ «Դուք»-ով խոսելու պահանջներին ի պատասխան Ոստիկանության գնդապետ` ՊՊԾ գնդի հրամանատար Խաչատուր Ավետիսյանը պատասխանել էր «Չես կարա պահանջես... Հեսա կդաստիրակեմ, կիմանաս»:

Այսօր ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը մերժել է Դանիել Իոաննիսյանի` գնդապետ Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին խնդրանքով դիմումը: Այս մասին հայտնում է Դանիել Իոաննիսյանը։
Ու թեև ոստիկանության պարեկապահակակետային ծառայության կանոնագրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը հստակ սահմանում է, որ «ծառայողը պարտավոր է անձին դիմելիս պատիվ առնելով ներկայանալ՝ հայտնելով պաշտոնը, կոչումը...», ոստիկանության ղեկավարությունում գտնում են, որ պարեկապահակակետային ծառայության գնդի հրամանատար Ավետիսյանը օրենք չի խախտել: Ոստիկանության այս որոշումը անպայման կբողոքարկվի:

Բացի այդ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը օրերս վարույթ ընդունեց Դ. Իոաննիսյանի հայցադիմումը ընդդեմ Խ. Ավետիսյանի, որով պահանջվում է քաղաքացուն վիրավորելու համար վճարել փոխհատուցում: Նիստը նշանակված է հունվարի 29-ին:
Այսպիսով, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու դատարանը պետք է պատասխանեն հարցին, թե արդյո՞ք քաղաքացու հետ հարկավոր է ուղիղ և փոխաբերական իմաստներով «Դուք»-ով խոսել (ինչպես հայտարարել էր Սերժ
Սարգսյանը) և արդյո՞ք քաղաքացին հնարավորություն ունի իր այդ իրավունքը պաշտպանելու, թե ոչ:

Տեսանյութում` Ավետիսյանի և Իոաննիսյանի լեզվակռիվը: