Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի 70 տոկոսը դեմ է ՄՄ-ին. Հայրիկյան

Քաղաքականություն
10050841069dbe5dd9a3420da55bcfd2

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հարցումներ է իրականացրել ու պարզել, որ Հայաստանի 70 տոկոսը դեմ է Մաքսային միությանը միանալուն։

Հարցումն անցկացվել է Հայաստանի բոլոր մարզերում, բացի Տավուշի եւ Սյունիքի մարզերից։ Հարցմանը մասնակցել է 1284 մարդ։ Այն դեռ շարունակվելու է, սակայն դրանից արդյունքները չեն փոխվի՝ վստահեցնում է Պարույր Հայրիկյանը։

Հարցումը եղել է անանուն, եւ բնակիչները պատասխանել են, թե որ միությանն են ուզում միանալ՝ Մաքսայի՞ն, թե՞ Եվրոպական։ Չկողմնորոշվածների թիվը 26,87 տոկոս է, ՄՄ` 22,98, իսկ ԵՄ` 28,04 տոկոս:

Պարույր Հայրիկյանը արձանագրել է ՄՄ-ին 70 տոկոս դեմ ձայներ, քանի որ ըստ նրա չկողմնորոշվածները նույնպես դեմ են Մաքսային միությանը. «Մենք պետք է կոչ անենք հանրությանը՝ դուրս գալ փողոց «Ո՛չ Մաքսային միությանը» կարգախոսով: Հավանաբար, մենք այդ ուղղությամբ քայլեր կատարենք»,- ասաց Պարույր Հայրիկյանն ու հավելեց, որ պետք է վախենալ նրանից, որ Մաքսային միությանը միանալու դեպքում այդ 70 տոկոսն էլ կհեռանան երկրից»։

ԱԻՄ առաջնորդի խոսքով` ռազմավարական նշանակության խնդրի առաջ ենք կանգնած ազգովի, և սխալներ թույլ չտալու համար պետք է փորձենք շրջահայաց լինել:

Ըստ նրա` երբ ժողովուրդն է սխալվում, ժողովուրդը կարող է իր սխալն ուղղել, բայց երբ ժողովրդի փոխարեն սխալ է անում քաղաքական գործիչը, դա չի կարելի ներել: «Մեկ օրվա մեջ եվրոպական կողմնորոշում ունեցող մեր իշխանությունները որոշեցին գնալ ՄՄ:

Հետաքրքրական է, որ Հայաստանի քաղաքական միջավայրում բոլորն էլ եվրոպական կողմնորոշում ունեին, և ոչ մեկը չէր ձգտում Լուկաշենկոյի կամ Նազարբաևի կուսակցությանը գնալ- ընկերանալ, մինչդեռ վիճում էին, որ կուսակցությունը եվրոպական կուսակցության անդամ պետք է դառնա»,- ասաց նա: