Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որո՞նք են մեդիայի համար նոր ռիսկերը

Հասարակություն
f488d1577c50e7196335ed9461d93a12

Նոյեմբերի 19-ին Երեւանում կներկայացվի «Մեդիաների թվայնացման քարտեզագրում» զեկույցը։


Նախագիծը իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամների Լրատվամիջոցների աջակցման ցանցային ծրագրի» կողմից 50-ից ավել երկրներում, որոնց թվում ընդգրկված է եղել նաև Հայաստանը:


2011-2013 թթ. ընթացքում հայաստանյան հետազոտական թիմը միջազգային խմբագրական և փորձագիտական թիմի հետ համատեղ պատրաստել են հայաստանյան զեկույցը:
Այս գլոբալ հետազոտության նպատակն է պարզել, թե ինչպես են երկրները իրականացնում անցումը ավանդականից դեպի թվային մեդիա: «Մեդիաների թվայնացման քարտեզագրում» նախագիծը գնահատում է հետևյալ զարգացումներով պայմանավորված գլոբալ հնարավորությունները և ռիսկերը մեդիայի համար՝ անցումը անալոգայինից թվային հեռարձակման, նոր մեդիա հարթակների աճը որպես տեղեկատվության աղբյուրների, ինչպես նաև ավանդական հեռարձակման կոնվերգենցիան հեռահաղորդակցության հետ:
«Հայաստանում մեդիաների թվայնացման քարտեզագրում» զեկույցի ներկայացումը հնարավորություն է ընձեռում նաև բարձրացնել և քննարկել Հայաստանում թվայնացման և մեդիա ոլորտի խնդիրները և մարտահրավերները, մասնավորապես՝ թվային դիվիդենդի օգտագործումը, հեռարձակումը կարգավորող մարմնի անկախությունը, հեռարձակման վերաբերյալ օրենսդրությունը, լրատվամիջոցների սեփականատերերի մասին տեղեկությունների թափանցիկությունը, ինչպես նաև Հանրային հեռուստատեսության ֆինանսավորումը: