Հացադուլ է անում, որ իրեն դատեն (տեսանյութ)
« Վանաձոր» ՔԿՀ-ում գտնվող Դավիթ Վերմիշյանը հացադուլ է հայտարարել, որպեսզի կսկսվի իր գործով դատավարությունը։
2013 թ-ի օգոստոսի 27-ին Ստեփանավան քաղաքի բնակիչ Դավիթ Վերմիշյանին Երևան քաղաքում գողության կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության բաժին և որոշ ժամանակ անց ազատ արձակել:
Այնուհետև քննիչի կողմից ծանուցագիր է ուղարկվել Դավիթ Վերմիշյանին՝ որպես վկա ներկայանալու համար: Կրկին գողության կասկածանքով Դավիթին տեղում ձերբակալել են: Դավիթ Վերմիշյանը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին մատնանշել ոմն Կլիմովին, ումից ինքը գնել է հեռուստացույցը՝ մայրաքաղաքում թանկ գնով վաճառելու նպատակով: Շուրջ 2 ամիս է՝ Դավիթ Վերմիշյանը գտնվում է Վանաձոր քրեակատարողական հիմնարկում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Մանրամասները՝ Լոռի հեռուստաընկերության տեսանյութում