«Շանթի բողոքը գերէմոցիոնալ էր»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ Շանթ Հարությունյանի` նոյեմբերի 5-ին չկայացած հեղափոխությունը քաղաքական անտեսվածության արդյունք էր. «Բողոքի բոլոր տեսակները հնարավոր են: Շանթ Հարությունյանի բողոքն իր ամբողջ ատրիբուտիկայով միտված էր նրան, որ մենք հասկանանք, որ դա անձի անհատի ճգնաժամային բողոքն է:
Լավ կյանքից չէ, որ նման բողոքներ լինում են, դա քաղաքական անտեսվածության բողոք է: Գերէմոցիոնալ բողոք, այդ բողոքն իր մեջ իրական վտանգ չէր պարունակում»:
Նրա հետ համակարծիք է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ըստ նրա` ներկայումս Հայաստանում կենսամակարդակը հասել է այն պայմաններին, որ մարդիկ հուսահատությունից գնում են ծայրահեղ քայլերի. «Ես կարծում եմ, որ շատ շատերի մեջ կա այդ դժգոհությունը, այդ երևույթը»,- ասաց ազգագրագետը: