Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծածկած շուկայի համար ակցիաները կշարունակվեն

Հասարակություն
7ae8229959a937fef62d92d5522ff084

«Փրկենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնությունը շարունակելու է իր ակցիաները՝ Ծածկած շուկայի նախնական տեսքը վերականգնելու համար։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նախաձեռնության անդամ, Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը։

Պարոն Չուգասզյանն անդրադարձավ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի այն հայտարարությանը, թե նախաձեռնությունը ոչ թե իր սուպերմարկետի հակագովազդն արեց, այլ գովազդը՝ անվճար, որի համար ինքը պետք է միլիոններ ծախսեր։

«Եթե մարդը, որին ասում են բարբարոս, հանցագործ, դա համարում է իր համար գովազդ, ապա դա խոսում է իր արժեքային համակարգի մասին»,-նշեց Գարեգին Չուգասզյանը։