Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արգիշտի Կիվիրյանին սպառնում է կալանավորում»

Հասարակություն
f1adc029bc02b17919678421772b9975

«Մեր պայքարը Կոմիտաս 5-ի դեպքերի ժամանակ Արգիշտի Կիվիրյանի դեմ սարքած քրեական գործով շարունակվում է»,- հայտարարում է քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը։
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 16:00-ին, Արգիշտի Կիվիրյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ մեղադրանք առաջադրելու։

Ըստ Անի Կաղինյանի՝ Արգիշտիին սպառնում է կալանավորում. «Ռեժիմը ակնհայտ սկսել է ակտիվ, արժանապատիվ և պայքարող քաղաքացիների դեմ պայքար և ամեն գնով փորձելու է մեկուսացնել իրենց: Արգիշտի Կիվիրյանը մնում է ռեժիմի գլխավոր թիրախներից մեկը»:

Ակտիվիստը հայտնում է, որ այսօր, ժամը 16.00-ին, Գլխավոր դատախազության մոտ տեղի կունենա ակցիա. «Ռեժիմին թույլ չենք տա շարունակել իր ստորությունները արժանապատիվ եւ ազնիվ քաղաքացիների նկատմամբ։ Սա բոլորիս պայքարն է»։