Ուզում են մասնակցել ԱԺ նիստին
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնող խումբը դիմում է ԱԺ 131 պատգամավորներին՝ նոյեմբերի 14-ին կայանալիք՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի քննարկմանը նվիրված ԱԺ արտահերթ նիստին պարտադիր մասնակցության պահանջով։
«Անժխտելի է, որ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավորի պարտքն է՝ պաշտպանել քաղաքացիների շահերը և կատարել իր ընտրողների պատգամը։
Ըստ ՀՀ Սահմանադրության Հոդված 66-ի «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»: Ուստի ԱԺ բոլոր պատգամավորներից պահանջում ենք առաջնորդվել միմիայն ՀՀ Սահմանադրությամբ, սեփական խղճով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում ներկայացնելու պատասխանատվության գիտակցությամբ. կատարել ձեր՝ պատգամավորի և քաղաքացու պարտքը»,-ասված է դիմում-պահանջում։