Դիտեք «Ա1+»-ի ուղիղ եթերում
Նոյեմբերի 13-ին` ժ. 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա Լևոն Տեր-Պետրոսյանի և Արա Ղազարյանցի մամուլի ասուլիսը:
Բանախոսները կանդրադառնան ցեղասպանությունը վերապրած հայ որբերի շրջանում գորգագործությանը, ինչպես նաև կխոսեն հռչակավար «Ղազիր» գորգի ցուցադրության արգելման պատճառների մասին:
Ասուլիսի բանախոսներն են.
Լևոն Տեր-Պետրոսյանը` Հայկական գորգագործության միության փոխնախագահ (ԱՄՆ),
Արա Ղազարյանցը` Հայ մշակութային հիմնարկության տնօրեն (Արլինգթոն, ԱՄՆ):
Սպիտակ տունը հրաժարվել է «Ղազիր» գորգը տրամադրել թագարաններ և հետազոտական կենտրոններ միավորող Սմիթսոնյան ինստիտուտի` դեկտեմբերի 16-ին կայանալիք միջոցառման ցուցադրությանը: Միջոցառման մաս է կազմելու Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գործած գորգը» գրքի շնորհանդեսը:
«Ղազիր» գորգը 1925 թ. նվիրվել է նախագահ Քելվին Քուլիջին` որպես երախտագիտություն Ցեղասպանության ժամանակ ԱՄՆ ժողովրդի կողմից հայ որբերին տրամադրված օգնության:
Լևոն Տեր-Պետրոսյանը և Արա Ղազարյանցը մտավախություն ունեն, որ Սպիտակ տունը քաղաքական դրդապատճառներով է հրաժարվում գորգը տրամադրել ցուցադրության` Թուրքիային «չբարկացնելու» նկատառումով:
Նոյեմբերի 13-ին՝ ժ. 13:00-ին, «Մեդիա կենտրոնում» կանցկացվի քննարկում՝ «Պալիատիվ խնամքի կարիքը Հայաստանում. միջազգային փորձագետների դիտարկումները» թեմայով:
Քննարկման բանախոսներն են.
Ստեֆեն Ռ. Քոնորը՝ գիտությունների դոկտոր Բաց հասարակության հիմնադրամներ գրասենյակի միջազգային խորհրդատու պալիատիվ օգնության հարցերով, Վաշինգտոն,
Վալերիան Իսակը՝ Պալիատիվ բուժօգնության ազգային ասոցիացիայի նախագահ, Մոլդովա,
Օդոնտույա Դավաասուրեն՝ պրոֆեսոր, բ.գ.թ., գ.թ., Մոնղոլիայի Բժշկական գիտությունների համալսարանի ընդհանուր պրակտիկայի բաժնի վարիչ,
Մալինա Դումիտրեսկուն՝ ծրագրի ղեկավար, «Hospice Casa Sperantei» («Հույսի տուն») հիմնադրամ, Բրասով, Ռումինիա:
Բանախոսները կներկայացնեն ոլորտում իրենց երկրներում տեղի ունեցած փոփոխությունները, հաջող փորձը և առաջարկներ՝ Հայաստանում պալիատիվ խնամքի ոլորտում բարեփոխումների վերաբերյալ: