A
A
Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը չի վատացել
«Հայկական ժամանակ»-ն այսօր գրել է, թե իր տեղեկություններով՝ նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, երբ նրան զեկուցել են Շանթ Հարությունյանի խմբի և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման մասին։
Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանն իր թվիթերյան էջում այս մասին գրել է. «Նախագահի առողջության մասին «Հայկական ժամանակի» տարածածը հիմար սուտ է` լրագրության հետ աղերս չունեցող մեկի վայ-երևակայության արգասիք»: