Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զվարթնոցի կլոր շենքը չպետք է քանդվի»

Հասարակություն
6b84391a111fa9f37b044cf511561f89

Այսօր ենթահանձնաժողովների եզրակացությունները հրապարակեց Հանրային խորհուրդը։

Ներկայացված փաստաթղթում հանրային խորհուրդը կառավարությանը նաեւ առաջարկում է վերանայել համալիրը պատմության և այն մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառելու հարցը։

Քննարկմանը ներկա քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը համակարծիք չէ հանրային խորհրդի այսօրվա որոշմանը։ Ըստ նրա՝ Զվարթնոցի հին շենքը քանդելն անհրաժեշտություն է։ Իսկ թե համարժեք ինչ կկառուցվի հին շենքի տեղում, հարցը Արտյոմ Մովսիսյանը համարում է ոչ տեղին։ Նոր օդանավակայանը արդեն լրացրել է բացը։

Հանրային խորհրդի առաջարկներն այսօր 20 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեցին: Խմբագրական որոշ փոփոխություններից հետո փաստաթուղթը կուղարկվի կառավարություն, որտեղ էլ կորոշեն Զվարթնոցի հին շենքի վերջնական ճակատագիրը։

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալ հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: