A
A
Ծիտիկները,խաչիկները ուշադիր դրեք (տեսանյութ)
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը այսօր պատգամավորները ներկայացրեց, թե ինչպես պետք է քվեարկեն Վերահսկիչ պալատի նախագահի ընտրությանը։
«Նրանք, ովքեր դեմ են, կողմի վրա են գիծ քաշում, ովքեր կողմ են, «դեմ»-ի վրա են գիծ քաշում ։ Խնդրում եմ ձեր գծիկները, ծիտիկները, խաչիկները դնելուց ուշադիր լինել, որ հետո համձնաժողովին չմեղադրեք», - հայտարարեց Սուքիաս Ավետիսյանը:
Վերահսկիչ պալատի նախագահի քվեարկությունը տեղի է ունենալու նոյեմբերի 12-ին ժամը 12:30-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճին հարակից միջանցքում: