Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչները պառկեցին գետնին

Հասարակություն
dbe4f499f0061d728429651b2a3b3bab

Սայաթ- Նովա 10, 12 շենքերի բնակիչները առաջիկա օրերին դիմելու են դատարան՝ բողոքարկելու Երեւանի քաղաքապետարանի որոշումը։ Քաղաքապետարանը թույլատրել է «Լարկո Գրուպ» ընկերությանը շենքի բակում շինարարություն սկսել։


Բնակիչներին զայրացնում է այն փաստը, որ իրենք զրկվում են բակից, հասարակական քննարկում տեղի չի ունեցել եւ ոտնահարվել են իրենց իրավունքները։

«Լարկո Գրուպ» ՍՊԸ-ին բացի կաթսայատան 80 քմ տարածքից, շենքի բնակիչների խոսքերով, հատկացվել է նաեւ 207 քմ հողատարածք՝ փողոցի եւ բակում երեխաների խաղալու տարածքի հաշվին։
Եթե բակում նոր բազմաֆունկցիոնալ շենքը կառուցվի, ապա շրջապատող բոլոր շենքերը տուժում են՝ բակն անանցանելի է դառնալու բոլոր, այդ թվում՝ Շտապ Օգնության եւ Հրշեջ ծառայության մեքենաների համար։
Բնակիչներից ոմանք, ի նշան բողոքի, պառկեցին գետնին, սակայն դա եւս արդյունք չտվեց, կառուցապատող ընկերության աշխատակիցները պարսպապատեցին տարածքը եւ շինարարությունն սկսելու վահանակ կախեցին։