Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՎՊ-ն սմենի պետի պարտականություններ է կատարում»

Քաղաքականություն
85a91c3be6364350316dd0c73202b4d6

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դեմ է քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում. «Ինչո՞ւ, քանի որ նրա ելույթը իսկապես մամուլի ասուլիս է:

Դուք ասում եք անկախ մարմին եք, մենք լուրջ դեմքով լսում ենք: Սա բեմականացման է նման: Ես կարծում եմ, որ այս օղակը չի գործում ու սա նոմենկլատուրայի մաս է կազմում, սրա մեջ վատ կամ վիրավորական բան չկա: Եթե Շանթ Հարությունյանը գա իշխանության, նա կարող է ցեղակրոնության ամբիոնի վարիչ աշխատել»:

Նրա համար ծիծաղելի է, երբ ասում են՝ ունենք անկախ հեռուստատեսություն, ՏՄՊՊՀ. «Դուք էլ հիմա անկախ Վերահսկիչ պալատ եք, սա իրոք ժամավաճառություն է: ՏՄՊՊՀ-ն ասում է շաքարի մոնոպոլիա չկա, քանի որ «Կոկա-կոլա»-ն իր հետ մի քիչ շաքարավազ է բերում, էդ նույնն է, թե մեկը շաքարաքլոր բերի, ու ասեն՝ դա էլ ազդել է մոնոպոլիայի վրա:

Դա նույնն է, թե սմենի պետը կարողանա ազդել ՔԿՀ պետի վրա. դուք ընդամենը սմենի պետի պարտականություններ եք կատարում. դուք անկախ չեք, քանի որ անկախ մարմնին չեն նշանակում»:

Իսկ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նկատեց, որ Իշխան Զաքարյանի խոսելու տոները փոխվել են. «Հասկանալի է՝ խորհրդակցությունից հետո որոշակի բաներ են փոխվել: Դուք տուն եք կառուցել, թե արտադրամաս, որ ներդրում են արել դրա համար միջազգային կառույցները: Մեր ժողովրդին էլ սվորեցրեք՝ ինչպե՞ս վարվեն, որ իրենք էլ այնպես անեն, որ միջազգային ներդրողները գումարներ ներդնեն, մանավանդ բնակարանների խնդիր մեր երկրում կա»:

Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ Իշխան Զաքարյանը զրուցում էր իր տեղակալի հետ: Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ մի քանի անգամ բարձրաձայն կանչել ու ուշադրության կոչ անել. «Պարոն Զաքարյան, չե՞ք լսում»: Այդ պահին նրան փորձեց սաստել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Իսկ դուք ինձ մի խանգարեք, այո, նա պարտավոր է պատասխանել, թե ուր է կաբելը, այդ թվում, նաեւ դուք եք պարտավոր պատասխանել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրան հետաքրքրում էր նաեւ, թե չոր աշխատավարձ ստացող պաշտոնյան այդ ինչպես է կարողանում դառնալ միլիարդատեր. «Ինչո՞ւ եք թաքցնում այդ մեթոդները, ասեք, թող մարդիկ էլ իմանան ու հարստանան: Մի նկատառում էլ՝ պարոն Զաքարյանի տրցակն այս անգամ ակնհայտորեն բարակել է, ձայնի տոնը եւս բարակել է ու ասելիքն էլ քչացել է»:

Այնուհետեւ, խոսքն ուղղելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, նա ասաց. «Մի նախադասությամբ ձեր կարծիքն էլ ասեք, քանի որ դուք էլ բուռն արձագանք ունեցաք այն անգամ, թե, փաստորեն, մեր երկրում այսքան թալանչի կա»:

Իսկ այն, թե որտեղից էին, ի վերջո, Իշխան Զաքարյանին գումարները առանձնատուն կառուցելու համար, ըստ պարոն Փաշինյանի, հստակ պատասխան տվեց Սերժ Սարգսյանը հայտնի խորհրդակցության ժամանակ՝ ուղիղ նայելով Իշխան Զաքարյանի աչքերին. «Իսկ դուք ինչպես կվարվեիք, եթե ՀՔԾ-ն սկսեր ստուգումներ անցկացնել ՎՊ-ում: Այն, որ Իշխան

Զաքարյանն այսօր այստեղ է, նշանակում է՝ նա երաշխիքներ է ստացել, որ ՀՔԾ-ն ստուգումներ չի անցկացնելու ոչ ՎՊ-ում, ոչ էլ իր գործունեության մեջ, այսինքն՝ Իշխան Զաքարյանն էլ իր հերթին է երաշխիքներ տվել»: