Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վագոններ են շրջվել

Հասարակություն

Նոյեմբերի 10-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քարակերտ-Դալարիկ գծահատվածում գնացքի վագոններ են շրջվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Քարակերտ-Դալարիկ երկաթգծի 2-րդ կմ-ին 34 վագոններից բաղկացած բեռնատար գնացքի` հեղուկ վառելիքով բեռնված 15 վագոն-ցիստեռներից 6-ը շրջադարձին շրջվել են և հրդեհվել:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.50-ի սահմաններում, մարտական 6 հաշվարկի ուժերով:
Դեպքի հանգամանքները պարզվում են:

ՀՀ ոստիկանություն