Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռուստատեսային մոնտաժողը նաև դիզայներ է

Հասարակություն
412dec247af82224ae4237df5b159b2d

Մասնագիտությամբ հեռուստատեսային մոնտաժող Նարինե Գեւորգյանը ներկայացնում է իր ստեղծագործությունները։ Կոմպոզիցիաները, Նարինե Գեւորգյանը պատրաստել է րաֆիա նյութից, ամեն մի ստեղծագործություն ունի իր խորհուրդը։ Առաջին աշխատանքը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին։

Նարինե Գեւորգյանն իր աշխատանքներում կարեւորում է գույների համադրությունը։ Նա վստահեցնում է՝ գույնն օգնում է մարդուն ընկալել կյանքի բազմազանությունը։ «Աշխատել եմ իմ բոլոր աշխատանքները ստեղծել հայկական ոճի մեջ»,-ասում է դիզայները։

«Նանե դեսինջ» անվան տակ ներկայացված զարդերը պատրաստված են ուլունքագործության համար նախատեսված մետաղալարերից։ Նարինե Գեւորգյանի խոսքերով՝ Նանե Դեսինջ մետաղազարդերը գյուտեր են։ Նա 9 գյուտի հեղինակ է։
«Ես ներկայացրել եմ գյուտերի բաժին, գյուտը ներկայացված է ամրացնելու ձեւերի համար։ Կան նաև աղջիկների մազերի համար նախատեսված աքսեսուարներ, ինչպես նաև ակնոցի համար»։

Մոտ ապագայում Նարինեն խոստանում է ավելի մեծ ցուցահանդես-վաճառք, որտեղ հնարավոր կլինի նաև աքսեսուարներ գտնել տղամարդկանց համար։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում