Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախախորհրդարանն օգնե՞լ է Սամվել Ալեքսանյանին

Քաղաքականություն
06d5bcc283f6583ce79db94a9c54f243

«Ես շնորհակալություն եմ հայտնում «Նախախորհրդարանի» անդամներին, որ այդքան լավ ակցիա արեցին մեր «Երևան սիթիների» համար: Մենք գովազդին պետք ա մոտավորապես 20 մլն դրամ փող տայինք, էդ 20 մլն դրամը մենք տնտեսեցինք և որոշեցինք տալ ուսանող երեխեքին: Իրանք հակագովազդ չարեցին, գովազդ արեցին մեզ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա լրագրողներին առաջարկեց օգնել իրենց`լավագույն ուսանողներին հայտնաբերելու գործում, որպեսզի խնայված գումարները նրանց ուսման վարձերը վճարելուն ուղղվեն:

Ալեքսանյանը նշեց, որ եթե ամեն ամիս ակցիաներ անեն, ամեն ամիս այդքան գումար կտնտեսվի և կուղղվի ուսանողների ուսման վարձերի ֆինանսավորմանը: Հարցին, թե որքա՞ն է վճարում իր կողմնակիցներին ակցիաների համար, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ես չունեմ կողմնակիցներ, այ ցավդ տանեմ, էտի Սուրենյանցն ա կազմակերպել, հարցերն իրան տվեք»: Նա նշեց, որ Սուրեն Սուրենյանցին ակցիաների համար գումար չի տալիս, բայց «եթե ինքը որևիցե մի անգամ պրոբլեմ ունի, ես իրան օգնում եմ, բայց անձամբ ակցիայի համար ես իրան փող չեմ տալիս»:

Այն մասին, թե ինչ էին անում Սամվել Աեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանն Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի «հեղափոխության» ժամանակ՝ այստեղ