A
A
191 անգամ տղամարդը, 7 անգամ կինն է բռնացել (տեսանյութ)
2013 թվականի առաջին վեց ամսում հանրապետությունում գրանցվել է ընտանեկան բռնության 339 դեպք: 191 անգամ ամուսինն է բռնացել կնոջը, յոթ անգամ` հակառակը: Գրանցվել է ծնողի կողմից զավակին բռնության ենթարկելու 16 դեպք, 47-ում ծնողն է դարձել զավակի բռնության զոհ: Նույն ժամանակահատվածում ոստիկանություն է դիմել մոտ երկու հազար կին` ներկայացնելով դիմում-բողոք իրենց նկատմամբ կատարված բռնության վերաբերյալ:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։