A
A
Թեժ քննարկում «գենդերի» նախագծի շուրջ (տեսանյութ)
ԱԺ-ում քիչ առաջ քննարկվեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ դրույթներ։
ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն առաջարկում է վիճարկելի «գենդեր» բառի փոխարեն օգտագործել «սեռ» բառը, որպեսզի հասարակության շրջանում բազմակարծությունների առիթ չլինի։
Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն՝ «գենդեր» բառի փոխարեն. Սա էլ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի առաջարկն է։ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն նախագծին կքվեարկի ձեռնպահ։