Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպական ցանց Հայաստանում

Հասարակություն
10ae65b0ff186c0d25040f6eab92f2f2

Եվրոպական կրթական ծրագրերի նախկին հայ մասնակիցները միավորվել են՝ ստեղծելով ԵՄ շրջանավարտների ցանց։

Ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Ժոզե Մարիա Մեդինա Նավարոյի՝ ԵՄ շրջանավարտների ցանցի նպատակն է օգտագործել կրթությունը որպես հաղորդակցության հզոր խողովակ` տեղեկատվություն տարածելու ԵՄ կրթական ծրագրերի մասին:

Այն կնպաստի եվրոպական կրթական ծրագրերում երիտասարդների ներգրավմանը ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության ասպարեզներում` տրամադրելով տեղեկատվություն, աջակցություն և ուղղորդում:

Այս մասին տեղեկացնում է ԵՄ Կենտրոնը։