A
A
ՀԱԿ պատգամավորների իրավունքները ոտնահարվել են
Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, իր ձեւակերպմամբ, ԱԺ հեղինակությանը վերաբերող հարց բարձրացրեց։ Նախ նա հիշեցրեց, որ պատգամավորներին օրենքով սահմանված կարգով տրված են հնարավորություններ՝ այցելելու կալանավորվածներին, ձերբակալվածներին, պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալ եւ այլն։
Սակայն այս օրերին արձանագրվել են դեպքեր, երբ խախտվել են պատգամավորների այս իրավունքները։ Նախ Նիկոլ Փաշինյանին չեն թույլատրել հանդիպել Շանթ Հարությունյանին, ապա ինքը չի կարողացել հանդիպել Արաբկիրի միլպետին։
Լեւոն Զուրաբյանը, ԱԺ նախագահին դիմելով, հարցրեց, թե ինչ քայլեր կարող է նա ձեռնարկել ՝ Սահմանադրության երաշխիքներն ապահովելու համար։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացավ մանրամասները ճշտել եւ հարցին լուծում տալ։