Չեն հասցրել դիմագծեր պատկերել
ՀՀ ոսիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 10-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Բաղրամյան պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են ներկանյութով պատերի վրա նկարող 4 քաղաքացիների, որոնց բերման են ենթարկել բաժին:
Պարզվել է, որ նշված անձինք են 1981 թ. ծնված Կարեն Օ.-ն, 1979 թ. ծնված Էդգար Ա.-ն, 1974 թ. ծնված Արթուր Պ.-ն և նրա եղբայրը` 1976 թ. ծնված Արա Պ.-ն:
Բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է ներկանյութ, ինչպես նաև ստվարաթղթե ձևաթուղթ` դիմագծեր պատկերելու համար:
Կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ տարածված տեղեկատվության համաձայն՝ «Արտ լաբորատորիա» արվեստագետների խմբի անդամներին երեկ Սահմանադրական դատարանի մոտից բերման են ենթարկել Արաբկիրի ոստիկանության բաժին: Ըստ լուրերի՝ բերման ենթարկվելու պահին նրանք Շանթ Հարությունյանի պատկերով գրաֆիտիի վրա են աշխատելիս եղել: