Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան կբացի՞ սահմանը

Քաղաքականություն
7c2187c1de538c3b5ea46d5f82f5b64a

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ուշագրավ հայտարարություններ է արել Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ։

Թուրքական «Աքշամ» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ ներկայում աշխատանքներ են ընթանում Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման և երկաթուղային կապը վերականգնելու համար։

«2015 թվականին ընդառաջ մեր աշխատանքները շարունակվում են և վերջին փուլում են։ Մեր պահանջն է, որպեսզի հայերը դուրս գան Արցախից։ Սպասում ենք զարգացման այդ հարցում։ Եթե իրականացվի, և սահմանը կբացենք, և երկաթգիծը կգործարկենք, և հարաբերությունները կզարգացնենք։ Սակայն ցանկանում ենք սա անել Ադրբեջանի հետ համատեղ»,-նշել է Դավութօղլուն։


Նա նշել է, որ ներկայում իրենք աշխատանքներ են իրականացնում հայ-թուրքական սահմանային անցակետերը նախապատրաստելու և բացելու ուղղությամբ, իսկ առաջիկայում Ադրբեջան կատարելիք այցի ժամանակ անդրադարձ է կատարվելու այս թեմային։
«Եթե Ադրբեջանին համոզենք, մենք կարող ենք մի անակնկալ մատուցել։ Ներկայում աշխատում ենք սահմանային անցկակետի վրա»,-ըստ թուրքական աղբյուրի՝ նշել է Դավութօղլուն։

Մանրամասները allTurkey.am կայքում