A
A
Վարպետյանի վերաբերյալ ԱԱԾ հարցում է ուղարկվել
Եվրոպայի հայերի համագումարի նախագությունը դիմել էր ՀՀ Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարություններին Ալեքսանդր Վարպետյանին հայրենիք մտնելու մերժման հիմքերը ստանալու համար։
Արտգործնախարարությունից դեռ պատասխան չի ստացվել, իսկ Սփյուռքի նախարարությունը պարզաբանումների հարցով իր հերթին դիմել է Ազգային անվտանգության ծառայություններին և սպասում է պատասխանի։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Ֆրանսիայի քաղաքացի, ազգաբան եւ էաբան Ալեքսանդր Վարպետյանը ժամանել էր Հայաստան` իր 70-ամյա հոբելյանը հայրենիքում եւ մտերիմների շրջանակում նշելու համար:
Սակայն Ալեքսանդր Վարպետյանին թույլ չէին տվել հատել Հայաստանի պետական սահմանը։