«Անարյուն հեղափոխություն է պետք» (տեսանյութ)
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի՝ նոյեմբերի 5-ի հեղափոխության փորձին մեր քաղաքացիներից շատերը ըմբռնումով են մոտենում. «Մարդիկ ստիպված են նման քայլի գնալ, այսպես ապրել չի կարելի», «Հեղափոխությանը կողմ եմ, ժողովրդի վիճակն ահավոր է», «Հեղափոխություն պետք է վաղուց լիներ ու ավելի լուրջ», - կարծում են մեր քաղաքացիները:
Այն, որ ժողովրդի դժգոհությունը պետական համակարգի հանդեպ օրեցօր մեծանում է, մեր քաղաքացիները համարում են անհերքելի փաստ եւ հավելում` հեղափոխություն պետք է, սակայն անարյուն. «Պետք չի նման ձևով կատարել, պետք է կուլտուրական անել»,- նշեց մեր համաքաղաքացին, մեկ ուրիշն էլ նկատում է. «Չեմ կարծում, թե իրա հեղափոխությունը գաղափարախոսության վրա է դրված»:
Ոմանք համոզված են՝ Հայաստանում օրինական ճանապարհով իշխանափոխություն հնարավոր չէ, բոլոր նախորդ փորձերը տապալվել են իշխանության բիրտ ուժի միջոցով. «Քայքայված երկիր է` բնակիչները քիչ, հեղափոխությունը ավելի կքայքայի, հեղափոխությունն իմաստ չունի, ծարավել են ժողովրդի արյունին », - ասում են նրանք:
Հարցման մասնակիցների զգալի մասը կողմ է իշխանափոխության, սակայն վստահ է, որ փողոց պետք է դուրս գալ ոչ թե 5000 կամ 10 000 հոգով, այլ ազգովի։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում