Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծիծաղելի է նրա հեղափոխությունը»

Քաղաքականություն
1b8559dfe7ba25f399e087ce9ba7fc72

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խոսելով Նոյեմբերի 5-ի դեպքերից ու Շանթ Հարությունյանի դեռեւս մեկ շաբաթ առաջ սկսած բողոքի ակցիայից Ազատության հրապարակում, ասաց, թե ոստիկանությունը փորձում է հանդուրժողական մոտեցում ցույց տալ, և հենց առաջին օրվանից պետք է արգելվեր այդ բողոքը:

Գալուստ Սահակյանը հիշեց, որ Շանթ Հարությունյանը 2008թ. մարտի մեկի դեպքերով ձերբակալվել էր, սակայն ազատ արձակվել` անմեղսունակ լինելու պատճառաբանությամբ. «Սա հենց հիմք պետք է հանդիսանար, որ իրավունք էլ չունենար որեւիցե միտինգ կամ նստացույց այդտեղ կազմակերպելու»: Ապա ավելացրեց. «Չկարգավորված մտքերի արդյունք են այն լուրերը, թե ձերբակալվածները կարող են դիտարկվել որպես քաղբանտարկյալներ:

Քաղաքական բանտարկյալները նրանք են, որոնք քաղաքական ֆորմացիաներ են փոխում, մեր երկրում այդ խնդիրը չկա: Արդեն ծիծաղելի է դառնում քաղբանտարկյալ արտահայտությունը: Ծիծաղելի է նրա հեղափոխությունը»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուն, ապա, ըստ Գալուստ Սահակյանի, «որեւէ իրավիճակ չի կարող ՀՀ-ում լինել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա»։