A
A
«Երեկ հիվանդ օրգանիզմի չիբանը պայթեցվեց»
«Երեկ մարդիկ հիվանդ օրգանիզմի մեջ չիբաններից մեկը պայթեցրին, որ օրգանիզմը չպայթի,- մեր խնդրանքով «Կարին» ավանդական երգի պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը այսպես մեկնաբանեց երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները:- Հիվանդ է օրգանիզմը` երկիրը: Ամեն անգամ չիբաններ ենք պայթեցնում, որ օրգանիզմը չպայթի, բայց էլ տեղ չկա: Իմ ընկերներն էլ են այնտեղ եղել: Ոստիկաններից պահանջվում էր, որ գոնե անվնաս կազմակերպեին իրավիճակի կարգավորումը, բայց նույնիսկ դա պատշաճ չի կազմակերպվել»,-նկատեց նա:
«Շարան» համույթի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտը հարցի առնչությամբ սահմանափակվեց մեկ նախադասությամբ. «Սա մեր երկրում տիրող իրավիճակի տրամաբանական արդյունքն է»: