Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆ-ը՝ միջադեպից տուժածների մասին

Քաղաքականություն
c932117f2b26e635eceb990d4cf3e354


Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպից հետո Երևանի տարբեր բժշկական կազմակերպություններ տեղափոխված անձանցից այս պահին 4 ոստիկան է շարունակում բուժումը: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

«Մալաթիա» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում գտնվող երկու ոստիկանից մեկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, իսկ մյուսը վնասվածքներ ունի ճակատային հատվածում:

Եվս 2 ոստիկան բուժօգնություն է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրանցից մեկն ունի գանգուղեղի, իսկ մյուսը` ծակած վնասվածք:

16-ամյա քաղաքացիական անձը, բուժզննում անցնելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, դեռ երեկ դուրս է գրվել: